Foto

Կադրային փոփոխություններ մարզային դատախազություններում

ՀՀ գլխավոր դատախազի հոկտեմբերի 11-ի հրամանով  Տավուշի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիկտոր Ժորայի Գրիգորյանը փոխադրվել և նշանակվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնում։

Դատախազության հանրային կապերից հայտնում են, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 9-ի հրամանով  Վայոց ձորի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Նաիրի Հենրիկի Ավագյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։