Երևանի ավագանին միաձայն ընդունեց Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու որոշում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 8-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում որոշմանը միաձայն կողմ քվեարկեց ավագանու 45 անդամ:
Որոշման նախագիծը ավագանու անդամներին ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը:









