Foto

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը  շնորհավորել է ՌԴ նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթել քաջառողջություն:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև օրերս Երևանում՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած  հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: