Հակոբ Արշակյան. ՍՏՀԿ-ում համագործակցության լավ պոտենցիալ կա Երևանում անցկացվող տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային համաժողովի շրջանակներում այսօր Մարզահամերգային համալիրում անցկացվում է նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) անդամ երկրների հանդիպում-համաժողովը:
Ինչպես իր խոսքում ասաց ՍՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը, հանդիպման նպատակն է խթանել քննարկումը՝ ինչպես բերել տեղեկատվական տեխնոլոգիաները քաղաքականության մշակման մեջ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ելույթում վերահաստատեց ՀՀ կառավարության նվիրվածութունը ՍՏՀԿ-ի սկզբունքներին ու նպատակներին:
«Մենք ապրում ենք տեխնոլոգիական փոփոխությունների ժամանակներում, որն աննախադեպ է իր շրջանակով, խորությամբ ու ազդեցությամբ»,-ասաց Հակոբ Արշակյանը:
Նախարարը նշեց, որ Հայաստանը ՍՏՀԿ-ում ինֆորմացիոն և հաղորդակցման աշխատանքային խմբի ղեկավարն է, որի աշխատանքներում, ի թիվս այլ հարցերի, ներառված է նաև ՏՏ ընկերությունների միջև կապերի հաստատումը:
«Մենք կարծում ենք, որ ՍՏՀԿ-ում կա համագործակցության լավ պոտենցիալ կա անդամ երկրների շրջանում և մենք ունենք լավ օրինակներ համատեղ ծրագրերի»,-ասաց նախարարը:
Արշակյանն առանձնացրեց Հայաստանում Թումոյի գործունեությունը և հայտնեց, որ Թումո կենտրոն բացելու ցանկություն է հայտնել նաև Բուլղարիան, Գերմանիան, որն արդեն գործում է Փարիզում, Մոսկվայում Լիբանանում ու մի շարք այլ երկրներում:
Նշենք որ համաժողովի լեզուն միայն անգլերեն է, թարգմանություն չկա։ Հյուրերից բացի անգլերեն են խոսում նաև հայ պաշտոնյանները։