ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով կարգավորվում են բուժհաստատությունների կողմից լիազորագիր տալու և ստանալու հետ կապված հարցերը:
Նախագծի համաձայն՝ նոտարի վավերացրած լիազորագրերին հավասարեցվում են հոսպիտալներում, առողջարաններում և զինվորական այլ բուժական հաստատություններում բուժման մեջ գտնվող զինծառայողների ու մյուս անձանց լիազորագրերը՝ վավերացված այդ հաստատության պետի, բուժական մասի գծով նրա տեղակալի, ավագ կամ հերթապահ բժշկի կողմից: Նախատեսվում է, որ լիազորագրերը կվավերացվեն կամ կհաստատվեն անվճար:
Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 114 կողմ ձայնով:









