Ազգային ժողովում ավարտվեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագծի փակ գաղտնի քվեարկությունը։
Քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր։ Նախագծին կողմ է քվեարկել 98 , դեմ՝ 1 պատգամավոր: 2 քվեաթերթիկ անվավեր է եղել»,-հայտնեց նա։
Այսպիսով նախագիծը կուղարկվի Սահմանադրական դատարան:









