Foto

Նիկոլ Փաշինյան․ Լուկաշենկոյի ընտանիքում որոշակի դժբախտություն էր պատահել

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր Միքայել Զոլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց երեկվա հայտնի սելֆիի պատմության մասին: Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը Հայաստան այցելած մի շարք երկրների նախագահների հետ սելֆի էր արել:

«Այդտեղ պատմելու ի՞նչ կա, հանել ենք, նկարվել ենք: Եթե նկատի ունեք միջավայրը, դա ընդունված պրակտիկա է, որ երբ ղեկավարները միասին ինչ-որ միջոցառաման պետք է մասնակցեն, միևնույն տրանսպորտային միջոցով են տեղաշարժվում: Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Միքայել Զոլյանը հնչեցրեց նաև սոցցացերում հնչող հարցադրումը՝ իսկ որտե՞ղ էր Բելառուսի նախագահ Լուկաշենկոն:

«Բելառուսի նախագահի վերաբերյալ կարող եմ ասել, որ ցավոք սրտի նրա ընտանիքում որոշակի դժբախտություն էր պատահել, իհարկե, ոչ երեկ: Որոշակի սգո միջոցառումներ կային, որոնց նա պետք է մասնակցեր, դրա համար մի փոքր ավելի վաղ մեկնեց Հայաստանից»,- պարզաբանեց Փաշինյանը: