Foto

Քիմ Քարդաշյանը տարօրինակ լուսանկարներ է հրապարակել «Instagram»-ում (ֆոտոշարք)

Քիմ Քարդաշյանն անցյալ հանգստյան օրերին հրավիրված է եղել Մայամիի գիշերային ակումբներից մեկի սեփականատեր Դևիդ Գրութմանի և բրազիլացի մոդել Իզաբելա Ռենջելի հարսանեկան արարողությանը: Հեռուստաաստղը ցնցել է երեկույթի հյուրերին իր համարձակ զգեստներով: Նորապսակները  իրենց միությունը տոնել են մի քանի օր շարունակ, այդ իսկ պատճառով Քիմը հասցրել է 3 զգեստ փոխել՝ իր սիրելի «nude» գույնի կիսաթափանցիկ զգեստը, կոմբինեզոն՝ առանց ուսակապերի և սև մետքսե ցնցող զգեստ՝ չափազանց խոր լանջաբացվածքով՝ հայտնում է cosmo.ru-ն:

Սակայն Քիմի անկեղծ զգեստները բավարար չեն եղել, և աստղը «Instagram»-ի իր պաշտոնական էջում արտասովոր լուսանկարների շարք է հրապարակել:

Քիմը սոցիալական ցանցում սև ու սպիտակ լուսանկարներ է տեղադրել, որտեղ երևում են երեկույթի հյուրերի մարմնի տարբեր մասերը՝ մերկ ոտքեր, ազդրեր, անութներ և կրծքեր: Սակայն ֆոտոշարքի ամենագլխավոր լուսանկարը հենց Քիմինն է, որն արված է անսովոր ռակուրսից: Ամբողջ կադրը զբաղեցնում է Քիմի  փարթամ կուրծքը:

Իմիջայլոց, երեկույթի հյուրերի խոսքերով՝ Քիմի անկեղծ տեսքը ստվերում էր անգամ հարսանեկան զգեստը:

Vesti.am