Foto

ԱԺ-ում իրավունքի ուժով ևս մեկ քննիչ հանձնաժողով է ստեղծվել. Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է. «Ազգային ժողովում իրավունքի ուժով ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով։

Այն կուսումնասիրի մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը»։