Foto

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռենտո Մարսուդիի հետ

ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 26-ին  ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռենտո Մարսուդիի հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարարներ Մնացականյանը և Մարսուդին ընդգծել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, նորարարության, էլեկտրոնային կառավարման, զբոսաշրջության ոլորտները և նրանց շրջանակներում փորձի փոխանակմանը, մարդկանց միջև շփումների աշխուժացմանն ուղղված նախաձեռնությունները: