Foto

ԱԻՆ շարքային անձնակազմի միջին աշխատավարձը կբարձրանա

Փրկարարներն իրենց ծառայողական պարտականությունները կատարման ընթացքում վտանգում են ոչ միայն իրենց կյանքը և առողջությունը, այլև աշխատանքն իրականացնում են ֆիզիակական և հոգեկան մեծ ծանրաբեռնվածության պայմաններում։ 2019 թվականի բյուջեում նախատեսվում է 475 միլիոն 802 հազար դրամ, իսկ 2020 թվականի պետբյուջեում՝ 1 միլիարդ 903 միլիոն դրամի ծախսերի ավելացում, կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով փրկարարների հավելավճարների թեմային։

«Բարձրացումը նախատեսում է մեր ընդհանուր աշխատավարձերի ֆոնդի 29 տոկոսի բարձրացում։ Հիմնական բարձրացումը նախտեսվում է ներքևի օղակի աշխատողների համար։ Շարքային անձնակազմի միջին աշխատավարձը 85-90 հազար դրամից դառնում է 130 հազար դրամ», - ասաց նախարարը։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քվեարկության դրեց Ֆելիքս Ցոլակյանի ներկայացրած նախագիծը։ Այն միաձայն ընդունվեց կառավարության անդամները կողմից։