Foto

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետը ձերբակալվել է

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ լուրը հաստատեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Երեկ երեկոյան նրան Ազգային անվտանգության ծառայությունն է ձերբակալել կաշառք ստանալու մեղադրանքով»,- նշեց Նավիկյանը: