Foto

Աշոտ Ղուլյանն Ալեքսիս Օհանյանին հրավիրել է Արցախ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին հրավիրել է Արցախ: Արցախի ԱԺ նախագահն այդ մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Սիրելի Ալեքսիս Օհանյան, սրտանց Ձեզ հրավիրում եմ այցելել Արցախ՝ հոկտեմբերին Հայաստան կատարելիք այցի ընթացքում: Մենք ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր հայրենիքի այս ներշնչող անկյունում»,- գրել է Ղուլյանը: