2019 թվականին 2018 թվականի համեմատ Հայաստանում ռազմական ոլորտի ծախսերն աճել է 26%-ով՝ կազմելով 312 միլիարդ դրամ: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով, 5-10%-ով ավելացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ խոցման միջոցների ձեռքբերումը: Շփման գծի 5 ուղղություններով բարելավվել են հայկական կողմի դիրքերը: 10%-ով ացվելացել է տեսադիտարկման սարքերի թիվը: Մինչև տարեվերջ մարտական դիրքերի 35%-ն ապահովված կլինի խմելու ջրով, նշել է Փաշինյանը:
Վարչապետը նշեց նաև ,որ 2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ ակտիվ հարկ վճարողների թիվը հուլիսին աճել է ավելի քան 24500-ով:
«2019 թ․ 7 ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում ՀՆԱ իրական աճի ցուցանիշը կազմել է 6.8 տոկոս: Արդյունաբերությունն աճել է 8.4 տոկոսով, շինարարությունը՝ 4.5 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 8.9 տոկոսով, ծառայությունը՝ 15.2 տոկոսով, միջին ամսական աշխատավարձը՝ 5.9 տոկոսով: 2019թ․ առաջին կիսամյակում հարկային եկամուտներն արձանագրել են աննախադեպ 25 տոկոսանոց աճ, այսինքն՝ նախորդ տարվա համեմատ ավել են հավաքագրվել 152 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր»։