Foto

Արթուր Ալեքսանյանը եզրափակչին կմասնակցի վնասվածքով

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու անդամ Արթուր Ալեքսանյանը վնասվածքով կմասնակցի աշխարհի առաջնության եզրափակչին:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ըմբշամարտի ֆեդերացիայից: Ալեքսանյանն արդեն հանդիպել է բժիշկների, ովքեր փորձելու են ամեն կերպ մեղմել ցավերը.  գյումրեցի մարզիկը պատրաստվում է մասնակցել եզրափակչին:

97 կգ քաշային կարգի եզրափակչում աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կփորձի առավելության հասնել Ռուսաստանը ներկայացնող, աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևի նկատմամբ:

Ալեքսանյանի մոտ նախօրեին զգացնել է տվել կողոսկրերի վնասվածքը, որը նա ստացել էր նախորդ աշխարհի առաջնության ժամանակ: