Foto

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ հանրապետության 2020-2022թթ.. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահը կարևորել է ծրագրի նշանակությունը հանրապետության  սոցիալ-տնտեսական զարգացման գործում և ընդգծել, որ այն պետք է լինի համապարփակ, իրատեսական ու հավակնոտ:

Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար  Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: