«Զինված խմբի» գործով պարագլուխ Արթուր Վարդանյանը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, բավարարել է Վարդանյանի պաշտպանների միջնորդությունը։
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն էր մինչև հիմա գտնվում կալանքի տակ։