Շվեյցարիայում՝ պատերազմի ավարտի բանակցությունների շարունակության շրջանակներում, իրանական պատվիրակությունը կգլխավորի Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը, ամերիկյան պատվիրակությունը՝ Ջեյ Դի Վենսը։
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Մաջիդ Թախտ-Ռավանչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Առայժմ հայտնի չէ՝ ստորագրումը կանցկացվի էլեկտրոնային ձևաչափով, թե ոչ։ Ստորագրումից հետո կսկսվեն հետագա քննարկումները։ ԱՄՆ-ի կողմից մասնակցում է Վենսը, իսկ Իրանի կողմից՝ Ղալիբաֆը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը։ Այն նախատեսվում է ստորագրել Ժնևում հունիսի 19-ին։









