Անկարայում երկուշաբթի օրը տեղի է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եռակողմ հանդիպումը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլլիեթ» լրատվամիջոցը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող զարգացումները, որտեղ սիրիական բանակը ռազմական գործողություններ էր իրականացրել: Բացի այդ՝ քննարկվելու է նաև Եփրատի արևելյան շրջաններում տիրող իրավիճակը:









