ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների հետ կապված Վաղարշակ Հակոբյանի հարցին՝ թե որ փուլում է այդ հարցի կարգավորումը և մոտ օրերս եղել է այդ թեմայով խոսակցություն ռուսական կողմի հետ ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց․«Հարցն իսկապես հնչեղ է և ընդամենը երեկ Մոսկվայում Եվրասիական տնտեսական խորհրդի նիստն էր, որտեղ օրակարգում կրկին կար այդ հարցը։ Այն քննարկվում է երկու ուղղությամբ՝ բազմակողմ և երկկողմ։ Բազմակողմ, քանի որ համապատասխան Եվրասիական տնտեսական միության մասին չի նախատեսում այդպիսի սահմանափակում։ Երկկողմ, քանի որ այդ սահմանափակումներն իրականացրել է ռուսական կողմը և այդ օրենքն այնպես է ընդունվել, որ անդամ պետություններից միայն Հայաստանի վրա է տարածվում այդ սահմանափակումը։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են և մենք հույս ունենք, որ կկարողանանք հասնել արդյունքի»,- ասաց ԱԳՆ տեղակալը։
Աղբյուրը՝ Vesti.am









