Ամերիկյան The Gateway Foundation ընկերությունը հրապարակել է աշխարհում առաջին տիեզերական հյուրանոցի նախագիծը:
Տիեզերական հյուրանոցը կունենա 24 սենյակ և իրենից կներկայացնի 190 մետր տրամագծով անիվ:
Ի տարբերություն Միջազգային տիեզերական կայանի հյորանոցը կունենա արհեստական ձգողականություն. Հյորանոց-անիվը կպտտվի, որպեսզի ներսում ձգողականությունը լինի ինչպես լուսնի վրա: Դա տիեզերքում նույնիսկ անպատրաստ մարդկանց գտնվելն ավելի հարմարավետ կդարձնի: Ցանկության դեպքում արհեստական ձգողականությունը հնարավոր կլին ի անջատել:
Ներքուստ տիեզերական հյորանոցը նման է շքեղ զբոսանավի: Այնտեղ կլինեն շքեղ համարներ, կոկտեյլ բարեր, ռեստորաններ և կինոթատրոն: Հյուրանոցը նախատեսված է 400 հյուրի համար, տեղափոխումը իրականացվելու է տիեզերական շաթլների միջոցով: Նախագծի հեղինակները պլանավորում են հյուրանոցը գործարկել 2025 թվականին: