32-ամյա երգչուհի Ալսուն կարողացել է ոչ միայն հաջողակ կարիերա ստեղծել, այլ նաև՝ ամուր ընտանիք: Այս տարի Ալսուն և նրա ամուսինը՝ Յան Աբրամովը, նշել են իրենց ամուսնության տասնամյակը:
Սակայն սա միակ դրական իրադարձությունը չէ, որը վերջերս տեղի է ունեցել երգչուհու և գործարարի ընտանիքում: Ալսուի հղիության վերաբերյալ լուրերը հաստատվել են: Այս մասին հայտնում է cosmo.ru-ն: «НТВ» հեռուստաալիքի «Ты не поверишь» հաղորդման վերջին թողարկման ընթացքում, Ալսուն խոստովանել է, որ սպասում է 3-րդ երեխային:
«Ես ոչինչ չէի ծրագրել, ամեն ինչ ինքանբերաբար է եղել»,- ասել է երգչուհին:
Ալսուն չի բացահայտել երեխայի սեռը, սակայն բլոգերները հույս ունեն, որ երգչուհին վերջապես արու ժառանգ կպարգևի ամուսնուն: Այժմ Ալսուն հղիության 4-րդ ամսում է:
Ալսուն և նրա ամուսին Յան Աբրամովն արդեն 10 տարի է, ինչ միասին են: Երիտասարդ ծնողները 2 դուստր ունեն՝ 9-ամյա Սաֆինան և 7-ամյա Միկելան:
Vesti.am