«Թրամփի ու Պոմպեոյի հետ մենք հանդիպում չենք ունեցել, դրանից մեր երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ չի նվազել, շատ ավելի ակտիվացել է։ Միացյալ Նահանգները յուրահատուկ համակարգ է, բարդ իր կառուցվածքով։ Թրամփի ու Պոմպեոյի հետ հանդիպումը օրակարգում կա, միշտ եղել է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հարցին, թե այս պահին բանակցություններ գնում են, որ վարչապետ Փաշինյանը հանդիպի Թրամփին, ԱԳ նախարարը կրկնեց, որ սա իրենց օրակարգի մշտական հարց է։
«Միացյալ Նահանգների հետ Հայաստանի երկխոսությունը բարձր մակարդակով այս շրջանում ակտիվացել է։Ուղղակի գնահատեք այն բոլոր հանդիպումները, որ տեղի են ունեցել այս մեկ տարվա ընթացքում Սպիտակ տան ղեկավարության և Պետքարտուղարության հետ»,- ասաց Մնացականյանը։
Ադրբեջանի հետ օպերատիվ կապի հետ կապված նախարարը նշեց, որ այն գործում է բավական կայուն։









