Շվեդիայի Էսկիլստունա քաղաքի իշխանությունները երկրում առաջին անգամ սահմանել են մուրացկանության դեմ պայքարի նոր միջոցներ. այժմ քաղաքի առանձին շրջաններում «փողի պասիվ հանգանակության» համար հարկավոր կլինի ստանալ ոստիկանության թույլտվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մունիցիպալիտետի կայքում:
Էսկիլստունայում «փողի պասիվ հանգանակության» թուլտվության արժեքը կազմում Է 250 շվեդական կրոն (25 եվրո), այն կարելի Է ստանալ ոստիկանությունում: Հայտատուն պետք Է երկրի տարածքում գտնվի օրինականորեն եւ ունենա սոցիալական ապահովության շվեդական համար: Նոր կանոններն ուժի մեջ են մտել օգոստոի 1-ից: Տեղական Eskilstuna-Kuriren հրատարակության տվյալներով՝ թույլտվության ոչ մի խնդրագիր ոստիկանությունն առայժմ չի ստացել:
«Մենք բյուրոկրատացնում ենք գործընացը, որպեսզի այն առավելագույնս բարդացնենք»,- մեջբերում Է հրատարակությունը քաղաքային վարչակազմի ներկայացուցիչ Ջիմի Յանսոնին: Մուրացկանությունը Շվեդիայում արգելված չԷ պետական մակարդակով, այդ գործընթացի կարգավորումը մնում Է տեղական վարչակազմի հայեցողությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:









