Foto

«Փյունիկ»-ի հաջորդ մրցակիցը Եվրոպայի լիգայում անգլիական Պրեմիեր լիգայից է

Հայտնի է Երևանի «Փյունիկ»-ի մրցակիցը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում:

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում հայկական ակումբի մրցակիցը «Վուլվերհեմթոն»-ն է անգլիական Պրեմիեր  լիգայից:

Թիմերի առաջին հանդիպումը կկայանա Երևանում օգոստոսի 8-ին, իսկ պատասխան հանդիպումը` Անգլիայում, օգոստոսի 15-ին:

Հայկական թիմերից վերջին անգամ անգլիական թիմի հետ մրցել է լեգենդար «Արարատը»՝ 1975 թվականին Գավաթակիրների Գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ փուլի շրջանակում: Այն ժամանակ մեր թիմի մրցակիցը «Վեսթ Հեմն» էր: