Foto

Օդի ջերմաստիճանը կրկին բարձրանում է. սպասվում է +40

 Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում այս մասին նշել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային գոտում ցերեկը սպասվում է +39․․․+40 աստիճան տաքություն։ Օգոստոսի 2-3-ին օդի ջերմաստիճանը կրկին կնվազի 4-5 աստիճանով: Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը առաջիկա 5 օրերին կպահպանվի»,-նշել է Գագիկ Սուրենյանը: