Foto

Բակո Սահակյանը Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Վարդավառ տոնի միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 28-ին Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառ տոնին նվիրված միջոցառմանը:

Այնուհետեւ Նախագահը ներկա է գտնվել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի վերահրատարակության շնորհանդեսին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը կարեւորել է ազգային մշակութային արժեքների պահպանման եւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակմանը նպաստող գրքերի ու աշխատությունների նշանակությունը:

Միջոցառումներին ներկա էին Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: