Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը, որը Հայ առաքելական Եկեղեցու տաղավար տոներից է, այս տարի նշվում է հուլիսի 28-ին: Սպասված տոնի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են անցկացվելու:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը, հուլիսի 27-ի երեկոյան ժամը 18:00-ից Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից Վարդավառի նախատոնական երթ է անցկացվելու: Նախատեսվում է մեծ տոնախմբություն, բեմականացում` որում ներկայացվելու է Նոյ նահապետի կերպարը, միմյանց վրա ջուր լցնելու, աղավնիներ բաց թողնելու տեսարաններ:
Հուլիսի 28-ին ժամը 13:00-ին բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվելու, որին հաջորդելու է ջրախաղերի անցկացումը գրեթե բոլոր եկեղեցիների բակերում: