Foto

Արսեն Թորոսյան․ Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է

Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է, Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա գրել է.

«Սևանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: 11 տարածքներից 2-ում դեռ առկա են չնչին շեղումներ նորմայից, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց ինքնամաքրման դինամիկան արձանագրվել է մեր հետազոտություններով:

Հետազոտությունները կլինեն շարունակական, որոնց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»: