Foto

Մանվել Գրիգորյան կմնա կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ  մերժեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փախանման միջոց կալանավորումն  անհապաղ վերացնելու կամ 10 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը պարզաբանեց՝ եթե կալանքի տակ գտնվող ամբաստանյալը տեղափոխվել է դատարան, դա արդեն իսկ վկայում է, որ նա ի վիճակի է մասնակցել գործընթացին, այլ հարց  է, որ կարող են առողջական խնդիրներ առաջանալ նիստի ընթացքում: