Foto

Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով ոչ ոքի խաղաց Շաքրիյար Մամեդյարովի հետ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Grand Chess Tour-ի երկրորդ փուլի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։Ինչպես հայտնում է NEWS.am SPOR-ը Արոնյանը 2,5 միավորով բաժանում է 4-8-րդ տեղերը։
Հուլիսի 1-ին կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։