Foto

Տավուշում սողանքների դեպքում անհրաժեշտ գործողություններին նվիրված միջոցառում է անցկացվել

Հունիսի 20-21-ը Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետարանում անցկացվել է բնակչության պաշտպանության նվիրված համալիր միջոցառում, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

Փրկարար ծառայության (ՓԾ) բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման և Տավուշի մարզային վարչությունների մասնագետների կողմից կազմակերպվել էր «Տավուշի մարզի Հաղարծին համայնքում սողանքի ակտիվացման դեպքում համայնքի բնակչության պաշտպանության կազմակերպում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Վարժանքին ներգրավված էին Դիլիջանի քաղաքապետը, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչները, Հաղարծինի և Թեղուտի համայնքապետերը:

Միջոցառման նպատակն էր՝ ստուգել քարաթափումների և սողանքների դեպքում գործողությունների պլանի իրատեսականությունը, միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում՝ մասնակիցների հմտություններն ու ունակությունները: