Սիրիայի Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների ավարտից հետո կտորի արտադրության գործարանը վերսկսել է իր աշխատանքները։ Ձեռնարկությունը պարբերաբար պատվերներ է ստանում տեղական հագուստի արտադրողների կողմից։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է գործարանի աշխատակից Մոհամմեդ Նուրհաջը:
Հալեպում ռազմական գործողությունների ընթացքում գործարանի շատ աշխատակիցներ լքել են քաղաքը, իսկ ազատագրումից հետո շատերը սկսել են վերադառնալ։ Գործարանի աշխատակից նաև նշել է, որ աշխատավարձը, որը աշխատակիցները ստանում են ձեռնարկությունում, թույլ է տալիս մարդկանց վերանորոգել հարձակման հետևանքով վնասված բնակարանները:









