Foto

Դիլիջանում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումը

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը: Նշենք, որ սա թվով 5-րդն նման համաժողովն է: Մինչ այդ նման համաժողովներ են անցկացվել Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: Հատկանշական է, որ այս շարքը սկսվել է Տավուշի մարզից, այստեղ երկրորդ անգամ է նման համաժողով անցկացվում: Առաջին տեղի է ունեցել նախորդ տարվա աշնանը՝ Իջևանում:

Համաժողովին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ֆորումի ընթացքում ներկայացվելու է մարզի պոտենցիալը, առաջարկվելու և քննարկվելու են տարբեր մեծ ու փոքր ներդրումային ծրագրեր: Լինելու է նաև էքսպո ցուցահանդես: Օրն ամփոփվելու է Ջազ բենդի համերգային ծրագրով։