Foto

Բակո Սահակյանն օրենք է ստորագրել պաշտոնյաների աշխատավարձերի փոփոխությունների մասին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը շուրջ 3 տասնյակ օրենքներ է ստորագրել:

Մասնավորապես, ստորագրվել են հետեւյալ օրենքները.

- «Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի մասին»,

- «Ազգային անվտանգության մարմինների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

- «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,

- «Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»,

- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

- «Կուսակցությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,

- «Հանրային ծառայության մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,

- «Հանրաքվեի մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

- «Հարկային ծառայության մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

- «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

- «Ոստիկանությունում ծառայության մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,

- «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,

- «Պետական կառավարչական  հիմնարկների  մասին» Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,

- «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,

- «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»,

- «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,

- «Տեղական հանրաքվեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,

- «Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»,

- «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»,

- «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

- «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,

- «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,

- «Առեւտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,

- «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»,

- «Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»

- «Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։