Foto

Ազգային ժողովն ընդունեց 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը

Ազգային ժողովն ընդունեց 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը: Կողմ քվերակեց 94, դեմ՝ 17 պատգամավոր:

ԲՀԿ խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին: Խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ ոչ մի հիմք չկա կողմ քվերակելու այս բյուջեի կատարողականին:

«Կա ապրանքների թանկացում, արտագաղթը չի նվազել, զբաղվածության խնդիրները շարունակում են մնալ անհանգստացնող, սոցիալական խնդիրները չեն լուծվում, պատերազմի սպառնալիքի աճին զուգահեռ Հայաստան-Արցախ հարաբերությունների մշուշը թանձրանում է: Ինչո՞վ է բյուջեի կատարողայանը դրական»,- հայտարարեց Գևորգ Պետրոսյանը: