Foto

Թրամփը հանդիպելու Է Պուտինի հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել Է, որ G20-ի գագաթնաժողովում հանդիպելու Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ցանկանում եմ բարեկամական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ եւ կարծում եմ, որ այդպես Էլ կլինի: Ես ցանկանում եմ բարեկամական հարաբերություններ հաստատել Չինաստանի հետ եւ կարծում եմ, որ այդպես Էլ կլինի: Հաջորդ շաբաթ ես նրանց երկուսի հետ Էլ կհանդիպեմ Ճապոնիայում G20-ում»,- ասել Է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում: «Մենք լավ հարաբերություններ կունենանք Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, շատ կարեւոր Է, որ այդպես լինի: Նրանք հզոր երկրներ են, իսկ մնք շատ հզոր երկիր ենք»,- հավելել Է Թրամփը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: