Foto

Զարեհ Սինանյանը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝

Զարեհ Սինանյանին նշանակել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար»,–ասված է որոշման մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ և նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը պաշտոնից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել։

Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի հինգ անդամներից մեկն էր։

Գլենդելի քաղաքապետ առաջին անգամ դարձել է 2014-ին։