Foto

«Մեր պարտքն է ճշմարտությունը փոխանցել ապագա սերունդներին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի մեկնաբանությունը՝ Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 85-րդ տարելիցի կապակցությամբ.

«85 տարի առաջ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։ Ֆաշիստական Գերմանիայի ռազմական մեքենան դավադիր հարձակում գործեց խորհրդային քաղաքների և գյուղերի վրա՝ իրականացնելով աննախադեպ հանցագործություններ խորհրդային քաղաքացիների նկատմամբ։ Խորհրդային Միության ժողովուրդները կանգնեցին ընդհանուր հայրենիքի պաշտպանության համար՝ խաղաղության, ազատության և իրենց հողում ապրելու իրավունքի համար վճարելով չափազանց բարձր գին։

ՀԱՊԿ անդամ պետություններում սրբորեն հարգում են ռազմիկների, թիկունքի աշխատավորների և պատերազմի տարիներին կյանքը կորցրած խաղաղ բնակիչների հիշատակը։

Մեր օրերում առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում խորհրդային ժողովրդի սխրանքը նսեմացնելու, պատմական հիշողության դեմ պայքարելու և Հայրենական մեծ պատերազմի արդյունքները կեղծելու փորձերը՝ նացիզմն արդարացնելու նպատակով։ Մեր պարտքն է ճշմարտությունը փոխանցել ապագա սերունդներին, բացատրել խաղաղության արժեքը և նպաստել նոր ողբերգությունների կանխմանը»: