«Եթե Նիկոլ Փաշինյանի վստահորդը աներկբա հայտարարի, որ այդ արտահայտությունները անելով` Փաշինյանը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին, մենք պատրաստ ենք հրաժարվել հայցից»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը` Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով նիստի ժամանակ։ Այս մասին հայտնում է Փաստինֆոն:
Նիկոլ Փաշինյանի վստահորդ Գևորգ Գյոզալյանն էլ վստահեցրեց, որ ինքը լիազորված է աներկբա ասելու, որ այդ արտահայտությունը, որ արել է իր ներկայացուցիչը, վերաբերել է սահմանադրական նորմի մեկնաբանությանը, այլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանին։
Հայկ Ալումյանը նշեց, որ այս դեպքում իրեն կարճ ժամանակ է պետք քաղհայցից հրաժարվելու դիմումը պատրաստելու համար։
Այսպիսով, նիստը մեկ օրով հետաձգվեց, որպեսզի հայցվոր կողմին ժամանակ տրամադրվի հայցից հրաժարվելու դիմումը պատրաստելու համար։









