Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 4-ին շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը, որն սկսվել է դեռևս մայիսի 29-ին: Խորհրդարանի օրակարգում ընդգրված են ռեկորդային թվով հարցեր՝ 41 և դա է պատճառը, որ արդեն 5-րդ օրն է, որ ԱԺ-ն չի կարողանում ավարտել իր աշխատանքը:
Դեռ մայիսի 29-ի նիստում խորհրդարանը հավանություն չի տվել ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Արթուր Վաղարշյանի թեկնածությանը: Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել: ՀՀ նախագահն արդեն այդ պաշտոնում նոր թեկնածու է առաջադրել՝ փաստաբան Վահե Գրիգորյանին, որի թեկնածությունն ԱԺ-ն ամենայն հավանականությամբ կհաստատի:









