Ռեալիթի-շոուի 34-ամյա աստղ Քլոե Քադաշյանն անմոռանալի նվեր է մատուցել իր երկրպագուներից մեկին. նա ավարտական երեկույթին ուղեկցել է հայ բլոգեր Նարբեին, որը վարում է Քարդաշյան ընտանիքի ֆան հաշիվը։

Ավարտական երեկույթը տեղի է ունեցել Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում՝ Հերբերտ Գուվերի դպրոցում։ Ամբողջ երեկոյի ընթացքում տղան լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել Քլոեի հետ. կադրեր ֆոտոսրահից, երեկույթից եւ լիմուզինից, որով նրանք շրջել են տոնի առիթով։









