Հանրապետության նախագահը ՍԴ դատավորի նոր թեկնածու է առաջադրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և կից ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը՝ հետևյալ բովանդակությամբ:
«Հարգելի պարոն Միրզոյան.
Համաձայն Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրում եմ Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
Ազգային ժողովի համապատասխան նիստում Վահե Գրիգորյանի թեկնածությունը կներկայացնի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար էմիլ Տարասյանը»:
Հիշեցնենք, որ 4 անգամ Ազգային ժողովը դեմ է քվեարկել ՍԴ դատավորի՝ նախագահի առաջադրած թեկնածուին։ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված վերջին թեկնածուն Արթուր Վաղարշյանն էր, սակայն նրա թեկնածության օգտին քվեարկեց 30, դեմ՝ 53 պատգամավոր: Խորհրդարանը դեռ նախորդ տարվա մայիսից չի կարողանում ՍԴ անդամի թափուր տեղը լրացնել:
Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովն ապրիլի 16-ին կայացած նիստում 24 կողմ, 47 դեմ հարաբերակցությամբ չէր ընտրել ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանին։.jpg?1559294288221)









