Foto

ՊԲ-ի զրահատանկային ու հրետանային մի շարք զորամասերում գիշերային պայմաններում իրականացվել են հանկարծակի ստուգումներ. ԱՀ ՊԲ

Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը ՊԲ-ի զրահատանկային ու հրետանային մի շարք զորամասերում գիշերային պայմաններում իրականացվել են հանկարծակի ստուգումներ, որոնց ընթացքում բերվելով «բարձր» աստիճանների մարտական պատրաստականության վիճակի նշված զորամասերի բոլոր ստորաբաժանումները՝ համաձայն վերադաս հրամանատարության կողմից իջեցված համապատասխան ներմուծականների, բազմաթիվ ցուցանիշներով` անգամ գերազանցելով սահմանված նորմացույցերը, զբաղեցրել են ոչ պլանային կենտրոնացման շրջաններ, բարդ ու անծանոթ տեղանքում կատարել զորաշարժեր ու խուսավարումներ, ինչպես նաև մարտական պատրաստականության պլաններով նախատեսված այլ գործնական մարզումներ: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից:

Մանրամասները՝ տեսանյութում։