Foto

ԱՊՀ-ի երկրների ղեկավարները հոկտեմբերի 11-ին կհանդիպեն Աշգաբադում

ԱՊՀ-ի երկրների նախագահների հանդիպումը հոկտեմբերի 11-ին կկայանա Աշգաբադում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը՝ ամփոփելով կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ մայիսի 31-ին կայացած նիստի արդյունքները:

«Հոկտեմբերի 11-ին Համագործակցության երկրների նախագահները կհավաքվեն Աշգաբադ քաղաքում, որտեղ, ինչպես մենք պլանավորում ենք, կընդունվեն ԱՊՀ-ի հետագա ամրապնդմանը նպաստող մի շարք կարեւոր որոշումներ»,-ասել Է նա: «Թուրքմենստանի մեծարգո նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը պատվիրակությունների ղեկավարներին հայտնել Է, որ արդեն այժմ ԱՊՀ-ի երկրների համար այդ կարեւոր նիստի նախապատրաստման աշխատանքներ են ընթանում»,-հավելել Է Լեբեդեւը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: