Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հունիսի 7-ից 11-ը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում կանցկացնեն «Անխախտ եղբայրություն-2019» համատեղ մարտավարական զորավարժությունները, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները` վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին:
Զորավարժությունների ընթացքում մարտական հրաձգություններ կիրականացվեն, նշվում է հաղորդագրությունում:
Զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում:
Աղբյուր՝ News.am









