Բալետի ռուս արտիստ Անաստասիա Վոլոչկովայի շպագատը գրանցվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։
«Ես միշտ կատակում էի, որ իմ շպագատն արժանի է լինել Ռուսաստանի ռեկորդների գրքում։ Այսօր դա տեղի է ունեել։ Շպագատն արձանագրված է ու ներառված։ 2,25»,- գրել է արտիստը՝ հավելելով, որ երկար տարիներ աշխատել է կարողությունների վրա եւ ընթերցողներին կոչ արել սպորտով զբաղվել։ Բացի այդ՝ նա հավելել է, որ մտադիր չէ հանձնվել՝ անկախ իր հասցեին հնչող բացասական մեկնաբանություններից։
«Ինձ ատողների համար ավելի հեշտ է բամբասել, չարը հեշտությամբ է տրվում։ Իսկ դուք ուղղվեք եւ սկսեք գեղեցիկ ապրել։ Եկեք մարզասրահ իմ ետեւից։ Այդ ժամանակ թե չարության, թե ատելության համար ժամանակ չի լինի։ Որպես օրինակ՝ ինքնաբավ կանայք, որոնք ապրում են՝ առանց դատապարտմանը նայելու։ Կայացած մարդիկ ժամանակ չունեն չարի համար»,- ասել է Վոլոչկովան։