Foto

Կոսովոյում լարվածությունը չի անդրադարձել հայ խաղաղապահների վրա. բրիգադի ղեկավար

Կոսովոյում թեժ իրադրությունը չի անդրադարձել հայ խաղաղապահների վրա: Այս մասին մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի ղեկավար, գնդապետ Արտակ Տոնոյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը մասնակցում է 2004 թվականից: «Բարեբախտաբար, այս ողջ ընթացքում մեր ծառայողների կյանքի և առողջության համար ոչ մի վտանգավոր միջադեպ չի եղել», - ընդգծեց Արտակ Տոնոյանը:
Ներկայումս հայկական ստորաբաժանումն ապահովում է Պրիշտինայի օդանավակայանում անվտանգությունը, այն հատվածում, որը ապահովում է միջազգային խաղաղապահ ուժերի տեղաշարժը: