Foto

«Արթիկ» ՔԿՀ–ում փորձել են դանակահարել Վարդան Ղուկասյանի եղբորորդուն

«Արթիկ» ՔԿՀ–ում մայիսի 19–ին միջադեպ է տեղի ունեցել երկու դատապարտյալների միջեւ, հայտնում է News.am-ը։

Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանի մտերիմները NEWS.am–ին հայտնեցին, որ կալանավայրում փորձել են դանակահարել Ղուկասյանին։ Նշենք, որ Վահե Ղուկասյանը Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ  պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդին է։

«Վահեն վատառողջ է եղել՝ լյարդի խնդիրներ ունի , դիմել էին բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Այդ օրը տղան ակնկալել է, որ իրեն Երեւանից Գյումրու ԲԿ կտանեն, սակայն վերադարձրել են «Արթիկ» ՔԿՀ։ Գիշերը բավականին հաղթանդամ մեկը մտել է բանտախուց՝ փորձել դանակով հարվածել կրծքին, հետո վիզը վնասել։ Վահեն դիմադրել է, ասում են դանակի հետքեր կան վրան»,– պատմեց Ղուկասյանի ազգականներից մեկը։