Foto

«Մանչեսթեր Սիթին» և «Բավարիան» բացարձակ առաջատարներն են աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցող ֆուտբոլիստների քանակով

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» և Գերմանիայի գործող չեմպիոն «Բավարիան» բացարձակ առաջատարներն են աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցող ֆուտբոլիստների քանակով։

​«Քաղաքայինների» կազմից աշխարհի գլխավոր ստուգատեսին կմասնակցի աննախադեպ թվով՝ 19 ֆուտբոլիստ։ Մյունխենյան գրանդն այս ցուցանիշով զիջում է ընդամենը մեկ խաղացողով՝ մունդիալ գործուղելով 18 ֆուտբոլիստի։

​Առաջատարների եռյակը եզրափակում են Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի եզրափակիչի մասնակիցները՝ ՊՍԺ-ն ու Լոնդոնի «Արսենալը», որոնք աշխարհի առաջնությունում կունենան 16-ական ներկայացուցիչ։

Ներկայացնում ենք ԱԱ-2026-ի հայտացուցակներում ամենաշատ ֆուտբոլիստներ ունեցող ակումբների ամբողջական ցանկը․

  • «Մանչեսթեր Սիթի» – 19
  • «Բավարիա» – 18
  • ՊՍԺ, «Արսենալ» – 16
  • «Բարսելոնա» – 15
  • «Ատլետիկո Մադրիդ», «Ալ-Հիլալ», «Քրիստալ Փելաս», «Մանչեսթեր Յունայթեդ» – 12
  • «Բորուսիա Դորտմունդ», «Լիվերպուլ», «Գալաթասարայ» – 11
  • «Սլավիա Պրահա», «Միլան», ՊՍՎ, «Ռեալ Մադրիդ», «Ֆեներբախչե» – 10

Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը կմեկնարկի հունիսի 11-ին և պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի միանգամից երեք երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարին կմասնակցի ռեկորդային՝ 48 ազգային հավաքական։